top of page

Երեք նախագահները վախենում են գալ ինձ հետ բանավեճի, այդ մարդկանց խոսացածի 99․9 տոկոսը բանավեճ է ինձ հետ․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 7
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում մասնավորապես ասում է․



Պատկերացնու՞մ եք, պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի։

 

Ընդ որում, այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդկանց խոսացածի 99.9%-ը բանավեճ է ինձ հետ, իսկ չեն գալիս բանավեճի, որովհետեւ իրենց խոսացածի 99.9%-ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է, եւ դա շատ հեշտությամբ ցույց կտամ։

 


Ի դեպ, խորհրդարանական ընտրություններին եք մասնակցում, բա բանավեճի չե՞ք գալու ընտրությունների, էլի փախնելու եք։

 
 
1/2378
bottom of page