ԲԴԽ-ն դատավոր Վահե Միսակյանին հայտարարեց խիստ նկատողություն

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դաարանի դատավոր Վահե Միսկայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ դատավոր Վահե Միսակյանին հայտարարվում է խիստ նկատողություն։
«Դատավորը թույլ է տվել գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է»,- պարզաբանեց Անդրեասյանը։