top of page

Դալարիկում նեկտարինի և սալորի ինտենսիվ այգիներ կհիմնվեն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 11
  • 1 min read
ree

Կառավարության որոշմամբ «ՍԼԳ ԱԳՐՈ» ՓԲԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է իրականացնել արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ ինտենսիվ այգիների հիմնման ներդրումային ծրագիր։


Ընկերությունը ներդրումային ծրագիրն իրականացնում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ վարչական շրջանի հողամասերում, որտեղ պլանավորվում է 2025-2027թթ.-ին հիմնել նեկտարինի և սալորի 207.35 հա ինտենսիվ այգիներ, իսկ 6.2322 հա հողամասում՝ այգիների սպասարկմանն օժանդակող շինություններ՝ ադմինիստրատիվ գոտի։ Այգու ոռոգումն իրականացվելու է կաթիլային ոռոգման համակարգով, այն պաշտպանված է լինելու կարկտապաշտպան համակարգով, մեկ հեկտար հողակտորի վրա տնկվելու է շուրջ 1,642 ծառ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 5.5 մլրդ դրամի ներդրում լարասյունային համակարգի և հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման, կաթիլային ոռոգման և պարարտացման համակարգերի ձեռքբերման և տեղադրման, ծառերի և գյուղտեխնիկայի ձեռքբերման, իսկ մնացած մասը այլ աշխատանքների իրականացման համար։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ 230 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 600.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 59 մլն դրամ:

 
 
1/2377
bottom of page