Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ․ ռուսների գրոհը Կիևի մարզին
5 hours ago
1 min read

Փրկարարները Կիևի մարզի Դիմեր քաղաքում ռուսական օդային հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի փլատակների տակ կնոջ դի են հայտնաբերել։
Տեղեկությունը հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Իրավապահ մարմինները դեռևս պարզում են մահացածի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ կարող է լինել ևս ութ մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։
Կիևի մարզային վարչության ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ վիրավորների թիվը հասել է երեքի։




















