top of page

Թրամփը խոստովանել է, որ օրենքը թույլ չի տալիս իրեն կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

6 hours ago
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրենքը իրեն իրավունք չի տալիս ևս մեկ անգամ առաջադրվել երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար։

«Ես մեծ հաճույքով կառաջադրվեի, եթե նման հնարավորություն ունենայի, բայց օրենքի ձևակերպումները շատ հստակ են»,-ասել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

Նախագահական պաշտոնում երկու ժամկետից ավելի ընտրվելու սահմանափակումը սահմանվել է ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությամբ, որն ընդունվել է 1951 թվականին։


 
 
1/2908
bottom of page