top of page

«Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». Ալեն Սիմոնյանի խոսնակը Hraparak.am-ն անվանել է Heqiatasac.am

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանն անդրադարձել է Hraparak.am կայքում հրապարակված այսօրվա հոդվածին, որտեղ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը ծաղրել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

ԱԺ նախագահի խոսնակը պիտակավորել է լրատվամիջոցին՝ այն անվանելով Heqiatasac.am։

«Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին` նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։ Եվ որ ամենակարևորն է` հարգարժան կայքն իր այդ հորինվածքը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։

Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»,- Facebook-ում գրել է ԱԺ նախագահի խոսնակը։

bottom of page