top of page

Մակրոնի կինը ներկայացել է տղամարդու անունով

Sep 30
1 min read


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը Բրիջիտ Մակրոնը մասնավոր զրույցներում իրեն ներկայացրել է տղամարդու անունով։ Դրվագը ներկայացվում է ֆրանսիացի լրագրող Ֆլորիան Տարդիֆի «(Գրեթե) կատարյալ զույգ» գրքում։ Այս մասին հայտնում է AIF-ը։

Նախագահական ընտանիքի մասի պատմող գրքի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկի հետ Սուրբ ծննդյան ճաշի ժամանակ։ Ընտանիքի անդամներին ներկայացնելու ժամանակ՝ Բրիջիտ Մակրոնը նշել է Ժան Միշել անունը, ապա ուղղել իրեն. «Ներեցեք, Ժան Միշելը ես եմ»։

Գրքի հեղինակը նշել է, որ սա ասվել է հեգնանքով։ Լրագրողը նաև նշել է, որ 2025թ Բրիջիտ Մակրոնը կրկին հեգնանքով է անդրադարձել իր սեռին։ 2026թ սկզբին Փարիզի ուղղիչ դատարանը մոտ տասը մարդու մեղավոր է ճանաչել Բրիջիտ Մակրոնին տրանսգենդեր լինելու մասին լուրերը տարածելու համար։ Մի մասը դատապարտվել էին մինչև վեց ամսվա ազատազրկման։

Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փարիզի վերաքննիչ դատարանը լիովին արդարացրել է անկախ լրագրող Նատաշա Ռեյին Բիջիտ Մակրոնի կողմից նրա դեմ հարուցված զրպարտության գործով։

 
 
1/2897
bottom of page