Ինչու՞ Բրիթնի Սփիրսը ներկա չի եղել Փերիս Հիլթոնի հարսանիքին
- Nov 20, 2022
- 1 min read

Պարզվում է՝ Բրիթնի Սփիրսը ներկա չի եղել Փերիս Հիլթոնի և Քարթեր Ռեումի հարսանիքին։ Սփիրսը հրավիրված է եղել Բել Էյր քաղաքում գտնվող Հիլթոնի կալվածքում կազմակերպված երեկույթին, սակայն աստղը ստիպված է եղել հրաժարվել հրավերից։
Ինչպես հայտնում են Բրիթնիի շրջապատին մոտ կանգնած աղբյուրները, նա դեռ պատրաստ չէ մասնակցել զանգվածային միջոցառումների և պաշտոնական այցելությունների։ «Նա էմոցիոնալ է։ Նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հարմարվի նոր կյանքին։ Նա ընտելանում է», - նշել է PageSix պարբերականի աղբյուրը։
Ավելի վաղ Փերիս Հիլթոնը Բրիթնիին աջակցել է խնամակալության համար մղվող «պայքարում»։




















