Հնդկաստանում 103-ամյա կինը «վերակենդանացել է» հուղարկավորության ժամանակ
- Jan 15
- 1 min read

Հնդկաստանում 103-ամյա կինը «վերակենդանացել» է սեփական հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտնում է Hindustan թերթը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում։ Տեղի 103-ամյա բնակչուհի Գանգաբաին համարել են մահացած և սկսել են պատրաստվել հուղարկավորության արարողությանը։ Մինչ հավաքվածները սպասում էին մարմինը տեղափոխելու մեքենային, Գանգաբաին անսպասելիորեն սկսել է շարժվել և նստել է։
«Ամենազարմանալին այն է, որ սա տեղի է ունեցել նրա ծննդյան օրը», - նշվում է հրապարակման մեջ։




















