Քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի եկեղեցում․ Տավուշի թեմից արձագանքել են Փաշինյանին
- Investigative journalist

- Apr 13, 2024
- 1 min read

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում հնչեցրած հռետորական հարցին, թե մինչև վերջին զարգացումները քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում և պատարագ մատուցել այնտեղ։
Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստվածածին եկեղեցին բարերարների աջակցությամբ բարեկարգվել է դեռ 2017թ-ին, և այդ ժամանակ եպիսկոպոսաց առաջին պատարագն է մատուցվել, որից հետո եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվել նաև հաջորդող տարիներին։




















