Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող Range Rover-ը
- Octopus Media

- Jan 10
- 1 min read
Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։ Հայտնում էShamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով, իսկ այդ ավտոմեքենան սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։ Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։




















