top of page

Աջարիայում մանդարինի պատճառով վեճ է եղել. երեք մարդ վիրավորվել է

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Քոբուլեթիի (Աջարիա) կլինիկաներից մեկը ուշ գիշերով երեք տղամարդ է տեղափոխվել դանակահարման բազմաթիվ հետքերով։


Վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչեով ականատեսներին, հայտնել են, որ արյունոտ քաշքշուկին նախորդել է վեճը երկու տղամարդու միջև, որին մասնակցել է առնվազն յոթ մարդ։


Ըստ ականատեսների՝ վեճը սկսվել էր մանդարինի բեռնման ժամանակ։


Բժիշկների խոսքով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց վիճակը միջին ծանրության է։


Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առիթով հետաքննություն է սկսել։ Կալանավորվել է մեկ մարդ։

 
 
1/2378
bottom of page