top of page

Գիտնականները բացահայտում են Սթիվ Ջոբսի, Բիլ Գեյթսի և Մարկ Ցուկերբերգի հաջողության անսպասելի գաղտնիքը

  • 4 days ago
  • 1 min read


Սթիվ Ջոբսը, Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը հայտնի անուններ են ամբողջ աշխարհում։ Այս մարդիկ ոչ միայն ստեղծել են հաջողակ ընկերություններ, այլև փոխել են միլիարդավոր մարդկանց կյանքը։ Գիտնականները վաղուց փորձել են հասկանալ, թե ինչն է նրանց այդքան հաջողակ դարձրել։ Եվ վերջերս կատարված ուսումնասիրությունը անսպասելի պատասխան է տվել. պատճառը կարող է լինել այն, թե որ ձեռքով են նրանք գրում։

Dailymail-ի հաղորդմամբ, Դոնալդ Գ. Կոստելոյի անվան բիզնեսի քոլեջի հետազոտողները վերլուծել են 472 խոշոր ընկերությունների հազարից ավելի գործադիր տնօրենների կենսագրությունները։ Նրանք հայտնաբերել են մի հետաքրքիր օրինաչափություն. ձախլիկներն մեծ թիվ են կազմում ամենահաջողակ ձեռնարկատերերի շարքում։

Ջոբսը, Գեյթսը և Ցուկերբերգը ձախլիկ են։ Հետազոտողները վստահ են, որ սա պարզապես պատահականություն չէ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ձախլիկ լինելը ուղղակիորեն կապված է որոշակի անհատականության գծերի հետ, որոնք օգնում են մարդկանց հասնել ակնառու արդյունքների բիզնեսում։

Գիտնականների կարծիքով, ձախլիկ առաջնորդներն ունեն մի շարք առավելություններ։ Օրինակ, նրանք ցուցաբերում են ավելի լավ հաղորդակցման հմտություններ, ավելի արագ են արձագանքում արտաքին միջավայրի փոփոխություններին, ավելի հակված են ոչ ավանդական լուծումներ առաջարկելուն և նորարարական մտածողության։

Գիտնականները սա բացատրում են ուղեղի աշխատանքի ձևով։ Ձախլիկ մարդիկ ունեն տարբեր կերպ կազմակերպված նեյրոնային կապեր, ինչը ազդում է ճանաչողական ունակությունների վրա։ Աջ կիսագունդը, որը հաճախ գերիշխող է ձախլիկների մոտ, պատասխանատու է ստեղծագործական մտածողության, ամբողջական ընկալման և ոչ ավանդական լուծումներ տեսնելու ունակության համար։

 
 
bottom of page