Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- Investigative journalist
- 8 hours ago
- 1 min read

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու մարմին:
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Վիլսոն Գ.-ն է:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: