top of page

Արևմուտքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ժամանակին փակել են դռները Բելառուսի առջև. Լուկաշենկո

  • Feb 16
  • 1 min read


Արևմուտքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ժամանակին փակել են դռները Բելառուսի առջև և համագործակցության հնարավորություններ չեն առաջարկել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Միութենական պետության պետական քարտուղար Սերգեյ Գլազևի հետ հանդիպման ժամանակ։


Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը Բելառուսի գոյության համար կենսական նշանակություն ունեցող երկրներ են։ 


Միաժամանակ նա ընդգծել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես բաց են պահել իրենց դռները Բելառուսի համար։


Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ երկիրը որևէ թշնամական քայլ չի ձեռնարկել Միացյալ Նահանգների նկատմամբ։ Լուկաշենկոյի խոսքերը փոխանցել է «Բելտա» գործակալությունը

 
 
1/2584
bottom of page