top of page

Իսրայելի և Իրանի միջև միջnւկային hակամարտությունը դարձել է անխուuափելի. Մեդվեդև

  • 2 hours ago
  • 1 min read


Իսրայելի և Իրանի միջև միջուկային հակամարտությունն այս կամ այն տեսքով դարձել է անխուսափելի. Վաշինգտոնն ու Թել Ավիվը մոտեցրել են այն՝ իրենց ռազմական գործողությամբ ընդդեմ Թեհրանի: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Որքան էլ ամերիկացիներն այժմ շատախոսեն Մերձավոր Արևելքում միջուկային սպառնալիքի վերացման մասին, Վաշինգտոնում և Թել Ավիվում, իմ կարծիքով, տեղի ունեցածից հետո այժմ Իսրայելի և Իրանի միջուկային հակամարտությունն այս կամ այն տեսքով անխուսափելի է։ Որքան էլ տխուր և ցավալի է դա արձանագրել: Այլ կերպ ասած՝ իրենց գործողությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելը չվերացրին նմանատիպ միջուկային հակամարտության պատճառը, այլ մոտեցրին այն»,- հայտարարել է Մեդվեդևը։

 
 
bottom of page