«Բարսելոնան» ընտրություն է կատարել Խուլիան Ալվարեսի և Դուշան Վլահովիչի միջև
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

«Բարսելոնան» շարունակում է հաջորդ մրցաշրջանի համար Ռոբերտ Լևանդովսկու փոխարինողի որոնումները, գրում է ArmSport.am-ը։
«Կապտանռնագույնների» ցուցակում վերջերս հիշատակվող հիմնական թեկնածուներն են Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը և Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։
E-Notícies-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը որոշել է հրաժարվել արգենտինացուց և կենտրոնանալ սերբ հարձակվողի հետ պայմանագիր կնքելու վրա։ Նման որոշման պատճառը Ալվարեսի տրանսֆերային բարձր արժեքն է, որը գնահատվում է առնվազն 100 միլիոն եվրո, մինչդեռ Վլահովիչը մեծ հավանականությամբ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։
Ռոբերտ Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը։




















