top of page

Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 12
  • 1 min read

Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, 1958 թ-ին ծնված տղամարդը մահացել է. «Լուրերի» հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

«Մյուս երկու տուժածները շարունակում են գտնվել բժիշկների հսկողության տակ, վիճակները՝ միջին ծանրության: Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդներից 3-ը դուրս են գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ են գտնվում»,- ասել է Ծատրյանը:

1/2198
bottom of page