top of page

Կիեւն ասել է, թե երբ Զելենսկին պատրաստ կլինի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 15
  • 1 min read
ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միայն այն դեպքում, երբ Ուկրաինան ունենա անվտանգության հստակ երաշխիքներ և գործընկերների հետ համաձայնեցված դիրքորոշում։ Հայտարարել է Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ըստ Երմակի՝ Զելենսկին հստակ ասել է, որ պատրաստ կլինի հանդիպել Պուտինի հետ, երբ Ուկրաինան պատրաստ լինի նման բանակցությունների: «Երբ Ուկրաինան ամուր դիրք ունենա՝ համաձայնեցված գործընկերների հետ, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Երբ Ուկրաինան հասկանա, թե անվտանգության ինչ երաշխիքներ կունենանք: Այդ պահը դեռ չի եկել»,- նշել է աշխատակազմի ղեկավարը։

 
 
1/2383
bottom of page