top of page

Զարմացած եմ. Կոնջորյանը՝ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հրապարաումների մասին

«Ճիշտն ասած, շատ զարմացած եմ, որովհետև նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել ՔՊ-ում»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, նշել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հարցին, թե  գործընկերները չե՞ն խոսլ նման հարցի քննարկման մասին, Կոնջորյանը պատասխանել է, որ նման տեղեկատվություն չունի:

«Ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշում»:

Անդրադառնալով արդարադատության նախարարի ընտրության ուշացմանը, Կոնջորյանը հայտնել է, թե սպասվում է վարչության նիստ և եթե վարչության նիստից հետո լինի ընտրություն, այդ մասին կհայտնեն վարչության անդամները:

1/1825
bottom of page