top of page

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 30, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի բասկոտբոլի կանանց ազգային հավաքականն ավարտեց իր ելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

Մրցաշարի վերջին խաղում Հայաստանը 39:53 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 12 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջնության 6-րդ տեղը:

1/2363
bottom of page