ԱԺ-ն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
- 2 hours ago
- 1 min read

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։
Օրինագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ չի եղել։
Ըստ ընդունված փոփոխությունների՝ կուսակցությունների դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուններ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ։




















