top of page

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Աշխարհի գավաթին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 13
  • 1 min read
ree

Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 18-ից 24-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Մեծահասակների կազմում նորամուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցի:

 
 
1/2380
bottom of page