top of page

«Ժողովուրդ». Արդյո՞ք առկա են եկեղեցականների մասով քրեական վարույթներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 30.05.2025 կատարել էր գրառում հետեւյալ բովանդակությամբ. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»:

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Ենթադրվում է, որ իշխող զույգը ծանրակշիռ փաստեր ունի հոգեւորականների դեմ, եւ պատրաստվում է դրանք կիրառել, որեւէ կերպ հանրայնացնել, քննություն սկսել եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ Քննչական կոմիտե՝ հետեւյալ հարցերով.

  1. Արդյո՞ք առկա են եկեղեցական ծառայողների կողմից մանկապղծության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթ (ներ):

  2. Արդյո՞ք Սրբազան հայրերից որեւէ մեկի մասով կա նախաձեռնված քրեական վարույթ (ներ)՝ կուսակրոնության խոստումը դրժելու վերաբերյալ, այդ թվում եւ քեռու տիկնոջ հետ:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։

Իսկ ահա Քննչական կոմիտեն տվել է այսպիսի պատասխան. «ՀՀ Քննչական կոմիտեում քննվող վարույթներով ձեր կողմից մատնանշված դեպքերով առանձին հաշվառում չի իրականացվում։

Ինչ վերաբերում է հարցման 2-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը, ապա հայտնում ենք, որ «կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, եւ Քրեական օրենսգրքով նախատեսված չէ»:

Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օդում կախված լուրերի մակարդակով ինչ-որ ձեւակերպումներ է շաղ տալիս, իսկ փաստերը չկան, կամ, որպես կոմպրոմատ, պահվում են հարմար պահի օգտագործվելու համար:

Իսկ թե ինչու է Փաշինյանը կրկին «հիշել» եկեղեցուն, դժվար չէ ենթադրել. նա արդեն սկսել է նախընտրական արշավը, եւ քանի որ «նախկին թալանչիների» թեման կորցրել է իր արդիականությունը, որպես «հակահերոս» գտել է եկեղեցուն, որտեղ գաղտնիությամբ պարուրված շատ բաներ կան, որոնք կհետաքրքրեն քաղաքացիներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2149
bottom of page