Ճապոնիայի կառավարությունն անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ապաէuկալացման. Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար

Ճապոնիայի կառավարությունն անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ապաէսկալացման, ինչպես նաև վերսկսել նրանց բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խորապես մտահոգված ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական լարվածության վերսկսված էսկալացիայով, ինչպես նաև տարածաշրջանում, ներառյալ Հորմուզի նեղուցում, իրավիճակի վատթարացմամբ:
Այժմ ամենակարևորը որքան հնարավոր է շուտ ապաէսկալացման հասնելն է, Հորմուզի նեղուցում ազատ և անվտանգ նավարկությունը վերականգնելը, ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վերսկսելը, ինչպես նաև որքան հնարավոր է շուտ վերջնական համաձայնության հասնելը, այդ թվում՝ միջուկային հիմնախնդրի վերաբերյալ», - հավելել է Կիհարան:
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը սեպտեմբերի 1-ին հայտնել էր Իրանում գտնվող թիրախներին մի շարք հարվածներ հասցնելու մասին: Իրանում հայտարարել են Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին պատասխան հարվածներ հասցնելու մասին:




















