top of page

Գեղարքունիքի գյուղերից մեկում հայտնաբերվել է 1 ամսական երեխшյի մարմին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 28
  • 1 min read
ree

Փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։



Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շ. Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «Կենսաբանական մահ»։



Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով:



Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

 
 
1/2433
bottom of page