«ՌԴ-ի դեմ հայց կներկայացվի միջազգային դատարաններ՝ AZAL-ի հետ կապված». Ալիև
- Investigative journalist

- Jul 19
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպը, հայտնել է, որ Ադրբեջանը գիտի, թե ինչ է տեղի ունեցել, և որ ռուս պաշտոնյաները նույնպես տեղյակ են եղել տեղի ունեցածի մասին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ինչո՞ւ նրանք չեն անում այն, ինչ կաներ ցանկացած հարևան՝ նման իրավիճակում»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պահանջում է, որ մեղքն ընդունվի, մեղավորները պատժվեն, զոհերի ընտանիքներին և AZAL ընկերությանը փոխհատուցում տրվի։
«Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր՝ AZAL ինքնաթիռի հետ կապված միջազգային դատարաններ Ռուսաստանի դեմ հայց ներկայացնելու համար»,- նշել է Ալիևը։
Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի մոտակայքում՝ դեկտեմբերի 25-ին: Ինքնաթիռի խոցման մեջ Բաքուն մեղադրել է ռուսական կողմին:




















