top of page

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող աշխատանքային խմբի նիստը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 8, 2024
  • 1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացմանն ու դրան առնչվող այլ հարցեր: Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

1/2117
bottom of page