top of page

ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են անցկացրել

  • Jun 19, 2025
  • 1 min read

ՌԴ-ն և Ուկրաինան հինգշաբթի Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում իրականացրել են գերիների փոխանակման հերթական փուլը, հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 19-ին ռուս զինծառայողների մի խումբ վերադարձվել է Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից։ Նրանք փոխանակվել են Ուկրաինայի զինված ուժերի մի խումբ ռազմագերիների հետ», - հայտնել է ռազմական գերատեսչությունը։

«Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», - ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
1/2639
bottom of page