top of page

Հասանովը և Միրզոևը ստուգել են բանակի մարտական ​​պատրաստվածությունը Հայաստանի հետ սահմանին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 6, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը ստուգել են Հայաստանի հետ պայմանական սահմանի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը։

Երկրի ՊՆ-ից հայտնել են, որ ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն և շարունակական ծառայություն իրականացվել՝ առօրյայի կանոններին համապատասխան։

Նշվում է, որ, հանդիպելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ, պաշտպանության նախարարը բարձր է գնահատել զինծառայողների մարտական և հոգեբանական պատրաստվածությունը։

«Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական և մարտական գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1/2380
bottom of page