top of page

Երևանում երթուղային ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 14
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին:


 


Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: 


 


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


 


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 



Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին: 

1/2090
bottom of page