top of page

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 4, 2024
  • 1 min read

Թուրքիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):



Ըստ տեղեկությունների՝ 3,9 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Բոլու նահանգում տեղական ժամանակով ժամը 7:31-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեսիջելե գյուղի մոտ, երկրաշարժի օջախը՝ 6 կիլոմետր խորության վրա։



Մի քանի րոպե անց Չուքուրրեն գյուղի մոտ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

1/2082
bottom of page