top of page

«Opel»-ը բախվել է սյանն ու հայտնվել դաշտում, մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել. նոր մանրամասներ Shamshyan-ից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 31
  • 1 min read
ree

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Արման Խոյեցյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 97 կմ հատվածում` Սարամեջ բնակավայրի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա երկաթե ցուցանակին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: 



Վթարի հետևանքով Ա. Խոյեցյանը, ուղևորներ, Լոռու մարզի բնակչներ 19-ամյա Մաթևոս Մակարյանը և 18-ամյա Լաուրա Թարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Համլետ Պողոսյանը տեղում մահացել է, գրել է Shamshyan-ը։


 


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 


 


Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 


 


Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն: 


 


Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Ֆոտոլրագրողի տեղեկություններով` «Սպիտակ» ԲԿ-ից վիրավորներից 1-ը դուրս է գրվել, իսկ 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

 
 
1/2383
bottom of page