top of page

ՀՊԼ-ի հանդիպումները կհեռարձակվեն հեռուստաընկերությունով. պաշտոնական

  • Aug 7
  • 1 min read


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Free News» հեռուստաընկերությունը սկսում են համագործակցություն:

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, կնքված համաձայնության շրջանակում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն «Free News»-ի եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ։

Միևնույն ժամանակ, ֆեդերացիայից տեղեկացնում են, որ շարունակվում են բանակցությունները՝ Հայաստանի առաջնության հանդիպումները նաև հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությամբ հեռարձակելու ուղղությամբ։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետևողականորեն շարունակում է աշխատանքները՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հեռարձակման հնարավորությունների ընդլայնման և առաջնության առավել լայն հասանելիության ապահովման նպատակով», — նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

 
 
1/2816
bottom of page