top of page

Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 11
  • 1 min read

Գյումրիից հետո Փարաքար խոշորացված համայնքը երկրորդն է, որտեղ նախնական ընտրությամբ՝ փրայմրիզով, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի։

Նախնական ընտրությունները համայնքում մեկնարկել են հունվարի 11-ին և կավարտվեն հունվարի 13-ին:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Փարաքար խոշորացված համայնքի պաշտոնակատարի նախնական ընտրությանը կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

bottom of page