top of page

ԱՄՆ-նում Իրանի վրա հարձակումը համարել են Թրամփի իմպիչմենտի հիմք

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 22
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին առանց Կոնգրեսի թույլտվության հարվածելու որոշումը Սահմանադրության խախտում է և իմպիչմենտի հիմք, սոցիալական ցանցերում հայտարարել է կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը:

«Նա իմպուլսիվորեն ռիսկի դիմեց պատերազմ սկսելու, որը կարող է մեզ սերունդներ շարունակ թակարդի մեջ գցել», - ընդգծել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի: «Աշխարհում չկա որևէ այլ զինվորական, որը կարող է դա անել։ Հիմա խաղաղության ժամանակն է», - ընդգծել է պետության ղեկավարը։

1/2198
bottom of page