top of page

Ֆրանսիական Լիմոժ քաղաքում անկարգությունների ժամանակ հրդեհված XIX դարի քաղաքապետարանի աշտարակը փլուզվել է

1 day ago
1 min read

Ֆրանսիական Լիմոժ քաղաքում փլուզվել է պատմական քաղաքապետարանի զանգակատան աշտարակը, որը զանգվածային բողոքների ֆոնին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ենթարկվել էր ուժեղ հրդեհի, հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։

Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 17-ին, այն բանից հետո, երբ անկարգությունների մի խումբ մասնակիցներ ներխուժել էին շենք և հրկիզել այն։ Կրակը տարածվել է քաղաքապետարանի թևերից մեկում, ապա անցել տանիք։ Հրշեջները փորձել են թույլ չտալ բոցի հետագա տարածումը։

Լիմոժի քաղաքապետարանը բացվել է 1883 թվականին և համարվում էր քաղաքի պատմական խորհրդանիշներից մեկը։ Շենքը 1975 թվականին ճանաչվել է Ֆրանսիայի պատմական հուշարձան։ Կենտրոնական աշտարակի բարձրությունը ժամացույցով և զանգակատնով կազմում էր մոտ 43 մետր։


 
 
1/2889
bottom of page