top of page

Ալիև. ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը գրեթե 30 տարի պատասխանատու էր hակամարտnւթյան կարգավորման համար, չկարողացավ որևէ արդյունքի հասնել

Sep 3
1 min read


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգում ձեռքբերումների համար։


Ալիևը «ցավով ընդգծել» է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը գրեթե 30 տարի պատասխանատու էր հակամարտության կարգավորման համար, չի կարողացել որևէ արդյունքի հասնել բանակցային գործընթացում, և որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում էին հայկական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի տարածքից, երբեք չեն իրականացվել»։

Ալիևը նշել է, որ «Ադրբեջանը ռազմական և քաղաքական միջոցներով ինքն է վերջ դրել հակամարտությանը՝ ապահովելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

 
 
1/2855
bottom of page