top of page

Ռոնալդուն ասել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան

  • 1 day ago
  • 1 min read


«Ալ-Նասրի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է կարիերան ավարտելուն։ 

«Սա, հավանաբար, իմ վերջին տարին կլինի ֆուտբոլում։ Ես ուզում եմ մեծ ժառանգություն թողնել», - euro-football.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոնալդուն Vogue ամսագրին տված հարցազրույցում։


Նա նշել է, որ արդեն գիտի, թե ինչ է անելու։

«Հասկանում եմ, որ կլինի որոշակի դատարկություն, որը պետք է լրացվի։ Ես ուզում եմ ավելի շատ ճանապարհորդել, ավելի շատ հանգստանալ, պարզապես վայելել այն ամենը, ինչին հասել եմ վերջին 25 տարիների ընթացքում», - ասել է Ռոնալդուն։



41-ամյա հարձակվողը իր ներկայիս ակումբում է 2023 թվականի ձմռանից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը։ Պորտուգալացին նախկինում խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալ Մադրիդում» և «Յուվենտուսում»։

 
 
1/2808
bottom of page