Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար
- 8 hours ago
- 1 min read

Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։
«Այսպիսով, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես արյունալի հանցագործությունների և ահաբեկչական հարձակումների հանցակից և մասնակից:
Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն կունենան հետևանքներ, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ»,- նշել է դիվանագիտական առաքելությունը՝ հավելելով, որ որքան խորը լինի երկրի ներգրավվածությունը հակամարտության մեջ, «այնքան բարձր կլինի գինը», որ նա ստիպված կլինի վճարել։
Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը BBC-ին ասել է, որ Լոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»։




















