top of page

Թագավոր Չարլզը զրկում է եղբորը «Արքայազն» տիտղոսից. ո՞րն է պատճառը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 1 min read
ree

Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն կզրկվի «Արքայազն» տիտղոսից և կլքի թագավորական ընտանիքը, գրում է «CNN»-ը։

 

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Չարլզ թագավորը սկսել է արքայազն Էնդրյուին տիտղոսից զրկելու գործընթացը։

 

«Նորին Մեծությունն այսօր սկսել է արքայազն Էնդրյուին տիտղոսներից և պատվավոր կոչումներից զրկելու գործընթացը։ Արքայազն Էնդրյուն այսուհետ կկոչվի Էնդրյու Մաունթբաթեն Վինձոր», – ասվում է հայտարարության մեջ։

 

Բացի այդ, նրա դուստրերը՝ Բեատրիսը և Եվգենին, կպահպանեն արքայադուստրերի տիտղոսները։

 


Ավելի վաղ արքայազն Էնդրյուն ինքը հրաժարվել էր Յորքի դքսի տիտղոսից՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով։ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ այս «միջոցառումները անհրաժեշտ են», չնայած արքայազն Էնդրյուն «շարունակում է հերքել իր դեմ ուղղված մեղադրանքները»։

 
 
1/2366
bottom of page