top of page

Ես հերոս չեմ. Կամչատկայի հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդ ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 31
  • 1 min read
ree

Կամչատկայի մարզային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը հուլիսի 30-ի ուժգին երկրաշարժի ժամանակ խուճապի չի մատնվել և բարեհաջող ընդունել է 14-ամյա հղիի ծննդաբերությունը:


Նա «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում նշել է՝ իրեն հերոս չի համարում, քանի որ դա իր աշխատանքն է: 


«Նման վիճակներ հաճախ են լինում Կամչատկայում. մենք անընդհատ ցնցումների մեջ ենք և արդեն սովորել ենք դրան»,- ասել է բժիշկը և հավելել, որ երկրաշարժի ժամանակ ինքը և գործընկերներն անընդհատ զգոն են եղել՝ անհրաժեշտության դեպքում հիվանդների արագ տարհանումն ապահովելու համար։ 


Ուժգին ցնցման ժամանակ ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները գործել են վստահ և արագ, առանց խուճապի. նրանք հանգստացրել են վախեցած հղիին, երբ սենյակը սկսել է ցնցվել, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը տեղի է ունեցել երկրաշարժի ամենաուժեղ պահերին

 
 
1/2380
bottom of page