Կալիֆոռնիայում սպшնվել է «Նյու Յորք Թայմս»-ի խաղերի բաժնի ղեկավարը
Sep 29
1 min read

Ջոնաթան Մաքքինզին՝ «Նյու Յորք Թայմս»-ի խաղերի և օգտատերերի փորձի ղեկավարը, Կալիֆոռնիայում կրակոցից սպանվել է իր կնոջ ծնողների կողմից ։ Դեպքի մասին հայտնում է NBC-ն։
Կրակոցը տեղի է ունեցել կիրակի օրը Կալիֆոռնիա նահանգի Դուբլին բնակավայրում։ Կրակողները նրա աներն է՝ 77-ամյա Շոյուն Չժանը, և զոքանչը 77-ամյա Շիլի Չենը։ Նրանք այժմ կալանքի տակ են՝ սպասելով մեղադրանքի առաջադրմանը։
Սպանության դրդապատճառը չի բացահայտվել, սակայն նշվում է, որ Մաքքինզին երկարատև վեճի մեջ էր կնոջ հետ՝ խնամակալության համար և մեղադրվում էր ընտանեկան բռնության մեջ։ Անցյալ տարի թերթի աշխատակցի դեմ կալանքի որոշում էր կայացվել, իսկ դեկտեմբերին նա ամուսնալուծության դիմում էր ներկայացրել։




















