Գենիչը նշել է այն պատճառները, որոնց հետևանքով չկայացավ Սպերցյանի տեղափոխությունը Եվրոպա․ Armsport.am
- Investigative journalist

- Jul 13
- 1 min read

Մեկնաբան Կոնստանտին Գենիչը նշել է այն պատճառները, որոնց հետևանքով չկայացավ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը եվրոպական ակումբ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Կրասնոդարի» սան և ներկայիս ավագ Սպերցյանը նախորդ մրցաշրջանում ակումբի հետ առաջին անգամ հաղթել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան (ՌՊԼ)։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2026 թվականը։
«Նրան շատ է պետք առաջ գնալ, մեծ քայլ կատարել։ Սակայն այնպիսի առաջարկներ, որոնք կբավարարեին և՛ իրեն, և՛ ակումբին, այդպես էլ չեղան։ Գուցե հենց սա է այս փուլում խանգարում Էդուարդին։ Իսկ եթե «Կրասնոդարը» հիմա 5 միլիոն եվրո է վճարում Լիգա 1-ի լավագույն ասիստենտի համար, դա կարող է Էդուարդի համար լրացուցիչ մոտիվացիա դառնալ»,-ասել է Գենիչը «Матч ТВ»-ի եթերում։
Ավելի վաղ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Սպորտ-Էքսպրեսի» հետ զրույցում կարծիք էր հայտնել Սպերցյանի՝ ակումբից հեռանալու հավանականության մասին։ Ինքը՝ Էդուարդը, «Կրասնոդարի» ուժեղ կողմ էր համարել թիմի բնավորությունը։




















