top of page

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատար մեքենաների համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 25
  • 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ վնասելով ավտոճանապարհի մեկ գոտի, առկա են ճաքեր և կրկնակի փլուզման վտանգ․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները` սահմանափակել երթևեկությունը:

 
 
bottom of page