Ինչքան հայհոյանք կա`ասել եմ իրան, ինքը ինձ «քցելա», խայտառակ արել, ներում չկա. Ավետ Բարսեղյանը` Արա Մարտիրոսյանի մասին

Starnews.am-ը գրում է․
StarNews-ը հետևեց Դիանա Գրիգորյանի «Իմացիր ավելին» հաղորդաշարին։
Հաղորդման այս թողարկումը նվիրված էր երիտասարդ տարիքում կյանքից հեռացած երգիչ Արա Մարտիրոսյանին։
Արայի ընկերներից Լենա Հասրաթյանը պատմեց.
«Իրա կյանքում շատ աղջիկներ են եղել։Ինչքան էլ կարճ այդ հարաբերությունները տևեին, նույնիսկ այդ կարճը ազնիվ էր։ Ինքն իրականում սիրահարվում, ոգևորվում էր՝ նույնիսկ ասում էր աղջիկ եմ ուզում իրանից, տղա եմ ուզում…Ինքն անկեղծ ապրում էր»։
Ավետ Բարսեղյանն էլ փաստեց այս միտքն ու նաև ցավով հիշեց ընկերոջ մահվան օրը.
«Սիրառատ էր, կանանց ուշքն էլ էր գնում իրա համար, որովհետև ինքն էլ տեսակով …30-ից բարձր բոլոր իրենց հարգող կանայք պիտի ուզեին և սիրեին Արաին: Անիծում եմ էդ օրը…Մենք բոլորս էինք սպասում, որ մի օր լինելու է…Ու բոլորս անիծում էինք այդ օրը, որ գալու է։ Մեկ ու կես ժամվա ընթացքում Ծաղկաձորից Երևան հասնելուց աշխարհի տակ ինչքան հայհոյանք կա, վատ բան կա, ասել եմ Արոյին, որովհետև եթե կա մեկը, ում մեջ ես տեղավորվում եմ որպես երգերի խոսքերի հեղինակ դա, Արա Մարտիրոսյաննա ու ինքը ինձ քցելա, դավաճանելա, խայտառակա արել ու դրան ներում չկա… Նեռվայնացնելու աստիճան կարոտում ենք քեզ Արա ջան։ Կարոտում ենք քո տեսակը, քո անդուրությունը, քո քաղցրությունը, քո շեղումները բոլոր… Շատա տեղդ երևում»։