«Երկու վատ լուր երկվորյակ եղբայրների համար». Մեդվեդև
- Investigative journalist

- Aug 31
- 1 min read

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ողջ լինելու և Ռուսաստանի առաջխաղացման մասին լուրերը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար բացասական է անվանել։
«Երկու վատ լուր երկվորյակ եղբայրների (Մերցի և Մակրոնի - խմբ.) համար` Թրամփը ողջ է, Ռուսաստանը առաջ է շարժվում»,- գրել է քաղաքական գործիչը X-ում։
Մեդվեդևը նաև տեքստին կցել է էկրանապատճեն: Հրապարակման մեջ նա քաղաքական գործիչներին անվանել է «եղբայրական երկվորյակներ», որոնցից մեկը «վրեժխնդրության ծարավ է», իսկ մյուսը «Թրամփին շանտաժի է ենթարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով»։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ արևմտյան առաջնորդները մոռացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը՝ ընդգծելով, որ «ամեն ինչ կարող է ավարտվել այնպես, ինչպես 1945 թվականին»։




















