Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - ասել է նա Turkiye թերթին։
Նրա խոսքով՝ Անկարայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում են որպես կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար:
«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերման համար և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները (սահմանազատման մասին-խմբ.) այդ առաջընթացի լավ օրինակ են»,-նշել Է Թուրքիայի ԱԳ նախարարը: