Պուտինի և Մոդիի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է ավելի քան 2.5 ժամ. Ուշակով
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Վլադիմիր Պուտինը ժամանել է Նյու Դելիի նախագահական պալատ՝ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև բանակցություններից առաջ, հաղորդում է Ռիա Նովոստին։
Նրան դիմավորել են Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուն և վարչապետ Նարենդրա Մոդին:
«Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ», - հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Այսօր տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ։ Այդ բանակցություններից հետո կողմերը կընդունեն փաստաթղթերի ծավալուն փաթեթ։
Երկու երկրների ղեկավարները նաև ելույթ կունենան ռուս-հնդկական գործարար ֆորումի լիագումար նիստում և հայտարարություն կանեն լրատվամիջոցների համար։




















