top of page

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ միջադեպի համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 9
  • 1 min read

ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով՝ Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների համար:  հայտնում է Sputnik Gruzia-ն:

Բացի դրանից, Վրաստանն Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո վրացի երկրպագուները շշեր են նետել Հայաստանի հավաքականի խաղացողների, ինչպես նաև տրիբունաներում գտնվող հայ երկրպագուների ուղղությամբ։

 
 
1/2379
bottom of page